Կիպրոսում բուռն երեկույթից հետո 3 բրիտանացի պատահաբար հայտնվել է Սիրիայում
Բրիտանացիներ 25–ամյա Լյուիս Էլիսը,19–ամյա Ալեքս Մակորմիկը և 23–ամյա Ջեյմս Ուոլմանը պնդում են, որ պատահաբար հայտնվել են Սիրիայում Կիպրոսում տեղի ունեցած բուռն երեկույթից հետո։ Այս մասին հաղորդում է «life.ru»–ն։
Գիշերային ակումբի փակվելուց հետո երիտասարդները որոշել են ուղևորվել ծովային էքսկուրսիայի։ Նավակ նստելով՝ նրանք մտածել են, թե լողում են դելֆիններին տեսնելու, սակայն միայն որոշ ժամանակ անց հասկացել են, որ բնավ չեն ուղևորվում դեպի կաթնասունները։
Ինչպես պնդում են բրիտանացիները, իրենց շատ է մտահոգել Տարտուսում հայտնվելու փաստը, որը 80 կմ հեռավորության վրա է գտնվում մարտերից ավերված Հոմսից։ Ավելի ուշ նրանց տեղափոխել են ռուսական ռազմաբազա։
Համաձայն երիտասարդների հայտարարության՝ նրանք անգամ գաղափար չեն ունեցել, թե որտեղ են գտնվում, մինչև որ նրանցից մեկը «Facebook»–ով հաղորդագրություն է ուղարկել, և սոցիալական ցանցը որոշել է նրանց գտնվելու վայրը։
Երիտասարդները պատմել են, որ ծիծաղի առարկա են դարձել Կիպրոսի այն վայրում, որտեղ հանգստանում էին, իսկ նրանցից մեկի մայրիկի համար իրադրությունն ընդհանրապես ծիծաղելի չի եղել։
Կիպրոսում բուռն երեկույթից հետո 3 բրիտանացի պատահաբար հայտնվել է Սիրիայում
Բրիտանացիներ 25–ամյա Լյուիս Էլիսը, 19–ամյա Ալեքս Մակորմիկը և 23–ամյա Ջեյմս Ուոլմանը պնդում են, որ պատահաբար հայտնվել են Սիրիայում Կիպրոսում տեղի ունեցած բուռն երեկույթից հետո։ Այս մասին հաղորդում է «life.ru»–ն։

7оr.am