Աշխարհ

08.06.2016 12:15


Քեմերոն Դիասն առաջին անգամ հանրությանն ամուսնու հետ է ներկայացել (լուսանկար)

Քեմերոն Դիասն առաջին անգամ հանրությանն ամուսնու հետ է ներկայացել (լուսանկար)

43–ամյա Քեմերոն Դիասն ամուսնացել է դեռևս հունվար ամսին։ Չնայած նրան, որ բոլորը գիտեին դերասանուհու ամուսնու անունը, զույգը նախկինում երբեք միասին չէր ներկայացել։ Սակայն օրերս Նիկոլ Ռիչիի նորաձև շնորհանդեսի ընթացքում նրանք հայտնվել են պապարացցիների տեսախցիկների օբյեկտիվում։ Այս մասին հայտնում է «Soulpost» կայքը։

Զարմանալի չէ, քանի որ հենց Նիկոլ Ռիչին է ծանոթացրել Քեմերոնին Բենջի Մեդդենի հետ, ով Նիկոլի ամուսնու երկվորյակ եղբայրն է։ 2 եղբայրներն էլ նվագում են «Good Charlotte» ռոք խմբում։

Ի դեպ, Քեմերոն Դիասն առաջին անգամ էր ներկայանում հանրությանն այն շշուկներից հետո, թե, իբր, դերասանուհին հորմոնային թերապիա է անցնում ԷԿՈ բեղմնավորման և առաջնեկի ծնվելու նախօրեին։ Այդ շշուկների առիթ էր դարձել դերասանուհու լուսանկարը, որտեղ բացահայտ երևում էր նրա ավելորդ քաշը։ Սակայն այժմ Քեմերոնը կրկին վերադարձել է իր նախկին կազմվածքին, իսկ մայրանալու մասին լուրերը նախկինի պես գաղտնի են մնում։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը