Աշխարհ

08.06.2016 11:40


Էրդողանը մզկիթի է վերածել Սոֆիայի տաճարը

Էրդողանը մզկիթի է վերածել Սոֆիայի տաճարը

Ստամբուլում Սոֆիայի տաճարը մահմեդականների համար այս սուրբ ամսվա՝ Ռամադանի ընթացքում կգործի որպես մզկիթ։ Ռամադանի առաջին օրն արդեն տաճարում Ղուրան է ընթերցվել։

Նշվում է, որ սուրբ գրքի ընթերցանություն կիրականանա ամեն օր՝ ժամը 2–ին։ «eu.greekreporter.com»–ի փոխանցմամբ՝ տաճարից ուղիղ հեռարձակում կլինի «TRT Diyanet»–ով։

Նման միջոցառումն արդեն դատապարտվել է հունական ընդդիմադիր առաջատար «Նոր դեմոկրատիա» կուսակցության կողմից, որը ռամադանյան ընթերցումները սադրանք է անվանել և անհարգալից վերաբերմունք քրիստոնյաների նկատմամբ։

Նշենք, որ Կոստանդնուպոլսում գտնվող Սուրբ Սոֆիան ավելի քան հազար տարի քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարն էր։ Բյուզանդական կայսրության անկումից հետո այն վերածվեց մզկիթի, իսկ 1934–ին, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի որոշմամբ, դարձավ թանգարան և մտցվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը