Լրահոս

08.12.2009 17:43


Ե՞րբ կբարձրանա իշխանության վարկանիշը

-Նման հայտարարություններ Էրդողանն էլի է արել, ինչը չի վերաբերում բուն գործընթացին։ Շատ վերլուծաբաններ, քաղաքագետներ գնահատում են, որ այդ հայտարարություններն ուղղված են որոշակի լսարանի, բայց ոչ՝ հայ,- «7օր»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը։

-Այն, ինչ իրականացվել է մինչ այդ երկու պետությունների կողմից՝ գերտերությունների և միջազգային կազմակերպությունների հովանու ներքո, նախատեսում է այնպիսի քայլեր, որն իր մեջ չի ներառում որոշակի նախապայմաններ,-ասել է Ա. Աղաջանյանն ու նշել. «Մեկ անգամ ևս ասում եմ՝ գործընթացը շարունակվելու է նախաստորագրված և ստորագրված արձանագրությունների շրջանակներում»։

-Եթե թուրքական կողմը հետ կանգնի իր քայլերից, ապա ինձ թվում է՝ այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունը ոչ մի վնաս չի կրելու դրանից։ Հակառակը՝ դրանից Հայաստանի պետության, իշխանության վարկանիշը կբարձրանա որպես գործընկեր, որն իրականացնում է կայուն, հաստատուն քայլեր,-ընդգծել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղարը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը