Նուլանդ. «ՆԱՏՕ–ն Ռուսաստանին զսպելու ծրագիր է մշակում»
ՆԱՏՕ–նՌուսաստանի կողմից իրականացրած ագրեսիային արագ արձագանքելու ծրագիր է մշակում։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը։ Նշենք, որ նախօրեին Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ–ի գագաթաժողովը, որը կտևի մինչև հունիսի 9–ը։
Նուլանդի խոսքերով՝ քննարկվում է ՆԱՏՕ–ի արևելյան սահմաններում ռոտացիոն հիմունքներով զորքերի մշտական ներկայությունը։ Այս նպատակի իրականացման համար, РИА «Новости»–ի փոխանցմամբ, ԱՄՆ–ն առաջարկել է 3,4 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացնել։
Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Քարփենթերը կարծիք է հայտնել ԱՄՆ–ի կողմից ՆԱՏՕ–ին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Նա նշել է, որ «Ռուսաստանի համար ավելի լավ նվեր» չի կարող պատկերացնել, բացի այդ, դա կարող է հանգեցնել ԱՄՆ–ի ռազմավարական խոցելիությանը եվրաատլանտյան տարածաշրջանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք հարձակում չի գործի ՆԱՏՕ–ի որևէ անդամ–պետության վրա։
Նուլանդ. «ՆԱՏՕ–ն Ռուսաստանին զսպելու ծրագիր է մշակում»
ՆԱՏՕ–ն Ռուսաստանի կողմից իրականացրած ագրեսիային արագ արձագանքելու ծրագիր է մշակում։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը։ Նշենք, որ նախօրեին Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ–ի գագաթաժողովը, որը կտևի մինչև հունիսի 9–ը։

7or.am