«Հարրի Փոթերի» հեղինակը բացատրել է Հերմիոնա Գրեյնջերի դերում սևամորթ դերասանուհու հաստատումը (լուսանկար)
«Հարրի Փոթերը և անիծված զավակը» թատերական ներկայացման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են։
Այս անգամ, ինչպես տեղեկացնում է «Ֆիլմպրոն», սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել այն հանգամանքը, որ Հերմիոնա Գրեյնջերի դերում հաստատել են սևամորթ դերասանուհի Նոմա Դումեզվենիին։ Հարրի Փոթերի մասին պատմվածքների հեղինակ Ջոան Ռուոլինգը «Թվիթթեր» միկրոբլոգի միջոցով փորձել է հանդարտեցնել «Հարրի Փոթերի» երկրպագուներին՝ հայտնելով, որ գրքում երբեք նշված չէր, որ Հերմիոնան սպիտակամորթ է։
«Շագանակագույն աչքեր, գանգուր մազեր և շատ խելացի։ Սպիտակ մաշկի մասին որևէ խոսք երբեք չկար։ Ռոուլինգը հավանում է սևամորթ Հերմիոնային», - գրել է գրողը։
Սակայն դա չի համոզել ընթերցողներին, քանի որ, ըստ նրանց, գրքի հատվածներից մեկում նշված է, որ «Հերմիոնան վախից սփրթնել է», ինչը վկայում է նրա սպիտակամորթ լինելու մասին։
«The Observer» պարբերականին տված հարցազրույցում Ռոուլինգը հայտնել է, որ վերջերս մեծ քանակով ռասիստական բնույթի նամակներ է ստանում, որոնց հեղինակները քննադատում են Դումեզվենիին Հերմիոնայի դերում հաստատելու փաստը։
«Սոցիալական ցանցերում շփվելու իմ փորձը ցույց է տալիս, որ տկարամիտներն այդպես էլ կմնան տկարամիտներ։ Ի՞նչ ասեմ։ Աշխարհն է այդպիսին։ Նոման հաստատվել է դերում այն բանի կապակցությամբ, որ շատ է սազում այդ դերի համար։ Երբ Ջոն Թիֆֆանին (ներկայացման համահեղինակներից մեկը․ խմբ) հայտնել է, որ Նոմային հաստատել են, ես շատ ուրախացա։ Դա իսկապես հիանալի է, քանի որ ես տեսել եմ նրան լսումների ժամանակ և հիացած եմ», - ասել է Ռոուլինգը։
Հիշեցնենք, որ «Հարրի Փոթերը և անիծված զավակը» թատերական ներկայացման պաշտոնական ցուցադրությունների մեկնարկը տեղի է ունենալու հուլիսի 30-ին։

7or.am