Քեմերոն. «Դուրս գալով ԵՄ կազմից՝ Մեծ Բրիտանիան կվերածվի «փոքր Անգլիայի»» (տեսանյութ)
ԵՄ–ից դուրս գալով՝ Մեծ Բրիտանիան կվերածվի «փոքր Անգլիայի»։ Նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։ ԵՄ կազմից դուրս գալու փոխարեն Քեմերոնը կոչ է արել բարեփոխումներ իրականացնել Եվրամիությունում և ավելի բաց աշխատանքներ վարել վերջինիս իստիտուտների հետ։ ԵՄ–ին անդամակցելու փաստարկներից մեկը վարչապետը նշել է ԵՄ ներսում հանցագործներին տեղափոխելու համաձայնությունը։
«Մենք կարող ենք հանցագործներին մեր բանտերից տեղափոխել իրենց հայրենի երկրներ, և նրանց համար կվճարեն այդ երկրները։ Եթե մենք դուրս գանք ԵՄ կազմից, դա իրագործելն ավելի բարդ կլինի»,– նշել է նա։
Քեմերոնի ընդդիմախոսներից մեկը՝ եվրասկեպտիկ և Անկախության կուսակցության ղեկավար Նայջել Ֆարաջը, իր հերթին հայտարարել է, որ ներկայումս Եվրամիությունը «փայփայում է» ահաբեկիչներին, և միությունից դուրս գալը գոնե մասամբ կլուծի միգրացիայի խնդիրները։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն կայանալու է 2016թ. հունիսի 23–ին Մեծ Բրիտանիայում և Ջիբրալթարում։ Վերջինիս անցկացումը եղել է վարչապետ Դևիդ Քեմերոնի նախընտրական խոստումներից։ Ընդ որում, հենց ինքը Քեմերոնը քարոզում է մարդկանց պահպանել Մեծ Բրիտանիայի անդամակցությունը ԵՄ–ին։

7оr.am