Աշխարհ

07.06.2016 17:59


Անգլիան ու Գերմանիան նախազգուշացնում են Թուրքիայումն գտնվող իրենց քաղաքացիներին

Անգլիան ու Գերմանիան նախազգուշացնում են Թուրքիայումն գտնվող իրենց քաղաքացիներին

Հունիսի 7-ին Ստամբուլի Վեզնեջիլեր մետրոյի կայարանի մոտ գտնվող ավտոբուսի կանգառում տեղի ունեցած պայթյունից հետո Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտաքին գործերի նախարարությունները կոչով դիմել են իրենց քաղաքացիներին:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի իրազեկմամբ` մասնավորապես Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ կոչ է արվում հետևել թուրքական անվտանգության մարմինների զգուշացումներին և ցուցումներին:

Իսկ Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ կոչ է արվում Գերմանիայի քաղաքացիներին իրենց զգոնությունը պահպանել Ստամբուլի և Անկարայի պես մեծ քաղաքներում: Խորհուրդ է տրվում նաև հեռու մնալ մարդաշատ վայրերից ու չմեկնել Թուրքիայի հարավարևելյան նահանգներ:

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով 11 մարդ էր զոհվել, 36 հոգի էլ վիրավորվել էր, որից 3-ի առողջական վիճակը ծանր է:

«ermenihaber.am»

Այս խորագրի վերջին նյութերը