Աշխարհ

07.06.2016 18:20


Սիրիացի երեխաներին ստիպում են համազգեստ կարել ԻԼԻՊ-ի համար (ֆոտոշարք)

Սիրիացի երեխաներին ստիպում են համազգեստ կարել ԻԼԻՊ-ի համար (ֆոտոշարք)

Սիրիացի երեխաներին ստիպում են համազգեստ կարել ԻԼԻՊ-ի գրոհայինների համար։ Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը, որը սեփական հետաքննությունն է անցկացրել և պարզել, որ 9-ամյա սիրիացի փախստականները հայտնվել են «մանկական ստրկության» մեջ, և, փոխանակ գնան դպրոց, ստիպված են մոտ 15 դոլարի դիմաց օրը 12 ժամ աշխատել։

Նշվում է, որ ծնողներն իրենց երեխաներին աշխատանքի են տեղավորում փողի սուր անհրաժեշտությունից ելնելով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արտադրամասի 35-ամյա Աբու Զաքուրին չի անհանգստացնում ոչ այն փաստը, որ նրա աշխատողները անչափահասներ են, ոչ էլ այն, որ համազգեստը գնում է ԻԼԻՊ-ը։

«Դա իմ խնդիրը չէ։ Իհարկե, դա խնդիր է, սակայն ես ցանկանում եմ վաճառել իմ հագուստը՝ ապրուստի միջոցներ վաստակելով»,- ասել է Զաքուրը՝ հավելելով, որ իր բիզնեսով օգնում է ապրել նաև սիրիացի երեխաներին։

Ըստ աղբյուրի՝ միջնորդների միջոցով համազգեստը մատակարարվում է ոչ միայն «Իսլամական պետությանը», այլ նաև այնպիսի ահաբեկչական խմբավորումների, ինչպիսիք են «Ջեբհաթ ան Նուսրան» կամ «Ահրար աշ Շամը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը