Աշխարհ

07.06.2016 16:46


Ալիև․ «Հրադադարը շատ փխրուն է»

Ալիև․ «Հրադադարը շատ փխրուն է»

«Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է. Հայաստանը չի կարողանում վերահսկել իրավիճակը, և ստատուս քվոն չի կարող մնալ առաջվանը»,– «Ազատության» փոխանցմամբ՝ այս մասն այսօր Բեռլինում՝ Ադրբեջան-Գերմանիա տնտեսական ֆորումի բացմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իր ելույթում նա կրկին խոսել է «օկուպացված տարածքներից Հայաստանի զինուժի դուրսբերման կարևորության» մասին:

«Հակամարտության շուտափույթ կարգավորումը ծառայելու է ամբողջ տարածաշրջանի կայունությանը»,- նաև ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա հայտարարել է, թե չնայած ծանր իրավիճակին՝ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ զարգանալ:

«Վերջին 25 տարիներին երկրում անցկացվել են քաղաքական և տնտեսական համաժողովներ, բոլոր ազատությունները ապահովվել են», - վստահեցրել է Ալիևը:

«Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը