Տնտեսական

07.06.2016 16:25


30 հազարից ավելի մարդ հայտնվել է ՌԴ–ի սև ցուցակում

30 հազարից ավելի մարդ հայտնվել է ՌԴ–ի սև ցուցակում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Թովմասյանը հուլիսի 7-ին «Հեռանկար» կենտրոնում տեղի ունեցած «Արտագաղթի և ներգաղթի խնդիրները Հայաստանում» թեմայով սեմինարի ընթացքում խոսել է ներքին տարածաշրջանային և գլոբալ միգրացիայի տեսակների մասին: Նա Հայաստանի միգրացիոն ծառայության պետից հետաքրքրվել է, թե ինչ համագործակցություն կա ՌԴ միգրացիոն ծառայության հետ, և ԵՏՄ մտնելուց հետո ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի անդամ երկրներում հայերը, բացի աշխատանքից, նաև լեզվի, մշակույթի իրավունք ունենան: Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, պատասխանելով հարցին, ասել է.

-ԵՏՄ-ն աշխատանքային միգրացիոն ոլորտում նոր չափորոշիչներ է սահմանել: Այժմ անդամ պետությունների տարածքում բոլորը նույն իրավունքներն ունեն: Կարող եմ փաստել, որ արդյունավետ համագործակցություն կա ՌԴ միգրացիոն ծառայության հետ: ՌԴ-ն խստացրել է գործող օրենսդրությունը, և դրա հետևանքով 30 հազարից ավելի մարդ հայտնվել է սև ցուցակում: Եղել են դեպքեր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դիմել է մեզ, և մենք դիմում ենք ներկայացրել ՌԴ-ի մեր գործընկերոջը՝ խնդրելով վերանայել նրանց գործերը: 3 գրությունից արդեն 2 դրական պատասխան ենք ստացել:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը