Աշխարհ

07.06.2016 21:02


Զբոսաշրջիկը փորձել է փրկել շնաձկանը՝ շփոթելով նրան դելֆինի հետ (տեսանյութ)

Զբոսաշրջիկը փորձել է փրկել շնաձկանը՝ շփոթելով նրան դելֆինի հետ (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Կոռնուոլ դքսության Լիզարդ Փոյինթ քաղաքում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, Դարեմից 49-ամյա զբոսաշրջիկ Նիկոլաս Անդրեն փորձել է փրկել ծանծաղուտում հայտնված դելֆինին, որը, պարզվել է, իրականում հսկայական շնաձուկ էր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլասը զբոսնում էր իր 57-ամյա կնոջ հետ ափում, երբ նկատել է՝ ինչպես է մեկ այլ զույգ փորձում ծանծաղուտում հայտնված դելֆինին գցել ջուրը։ Տղամարդը որոշել է օգնել նրանց և, հանելով վերնաշապիկը, փաթաթել է կենդանու սայթաքուն պոչին։

«Հանկարծ հասկացա, որ մեր 4-մետրանոցը «խորտակվողը» դելֆին չէ։ Ուշադրությամբ ուսումնասիրելով նրա մարմինը՝ ես հասկացա, որ այն շնաձուկ է։ Սառը քրտինքով պատվեցի, քանի որ շնաձուկ երբեք այդքան մոտիկից չեմ տեսել և չեմ դիպել նրան», - պատմել է Անդրեն՝ հավելելով, որ երբ կենդանին զգաց ջրի խորությունը, արագորեն հեռացավ։

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը