Տնտեսական

07.06.2016 15:51


Ըստ պաշտոնյայի՝ ՀՀ–ում ժողովրդագրական հիմնական գործընթացները մտահոգիչ են

Ըստ պաշտոնյայի՝ ՀՀ–ում ժողովրդագրական հիմնական գործընթացները մտահոգիչ են

ՀՀ ժողովրդագրական հիմնական գործընթացները կարելի է բնութագրել մեկ ընդհանուր տերմինով՝ մտահոգիչ,–այս մասին այսօր «Հեռանկար» կենտրոնում «Արտագաղթի և ներգաղթի խնդիրները Հայաստանում» թեմայով տեղի ունեցած քննարկման ընթացքում լրագրողներին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը։

Մեր հանրապետության մշտական բնակչությունը վերջին մի քանի տարիների, ավելի կոնկրետ՝ վերջին 25 տարիների ընթացքում զգալիորեն կրճատվել է։ Ներկայումս մենք նույնիսկ մշտական բնակչության թվաքանակով հոգեբանական 3 միլիոնանոց շեմից մի փոքր իջնում ենք,–մանրամասնել է Բաբաջանյանը։

Նա ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ. ծրագիրը», որը ներկայումս գտնվում է ՀՀ կառավարության քննարկման օրակարգում։

–Ի թիվս բազմաթիվ միջոցառումերի, որոնք հնարավոր ժողովրդագրական ազդեցություն ունեն և կարող են որակապես շտկել իրավիճակը, մենք առաջարկում ենք թվով ևս 4 որակապես նոր միջոցառումներ, որոնք, բնականաբար, այս նեղ իրավիճակում ենթադրում են ֆինանսական զգալի ռեսուրսներ,–ասել է Վանիկ Բաբաջանյանը։

Առաջին խոշոր նախաձեռնությունը բնակարանային ապահովության նպատակային ծրագրի ներդրումն է՝ իր հիմնական 5 ենթաբաղադրիչով։

Ծրագրի շրջանակներում առաջարկված այդ 5 ենթաբաղադրիչի միջոցով բնակարան կարող են ձեռք բերել մեր հասարակության այնպիսի շերտերի ներկայացուցիչներ, որոնց այսօր առկա հիպոթեկային կառուցակարգերով բնակարան ձեռք բերելու հնարավորություն չի ընձեռվում,–մանրամասնել է նա։

Երկրորդ ենթածրագիրը, որը ներգրավվել է ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությամբ, առողջապական գործոնով պայմանավորված՝ ծնելության բարձրացմանն է վերաբերում։

Ծրագրի առանձին բաղադրիչների շնորհիվ հնարավոր է բարելավել ոչ միայն այսօր գործող առողջապահական ծառայությունները, այլև որակապես նոր ենթածրագրեր ներմուծել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի գտնել նոր գործընկերների։ Դրա շնորհիվ տարեկան հնարավոր է շուրջ 1400 լրացուցիչ ծնունդ ապահովել, և սա այն դեպքում, երբ 2011թ. ծնունդների թվաքանակը եղել է 41000–ից մի փոքր ավելի,–ընգծել է Բաբաջանանը։

Ծրագրի 3-րդ ուղղությունը վերաբերելու է տարբեր տարիքային խմբերում մինչև 30 տարեկան երիտասարդ և ընտանիք ունեցող մայրերի աջակցությանը։

Վանիկ Բաբաջանյանը նշել, է որ միայն ու միայն պետական բյուջեի միջոցներով հնարավոր չէ հասնել ոչ միայն իրենց կողմից առաջարկված միջոցառումների իրականացմանը, այլև մեր հանրապետության առջև ծառացած այլ խնդիրների լուծմանը։ Այս առիթով Վանիկ Բաբաջանյանը առաջարկել է ՀՀ–ում ստեղծել ժողովրդագրական հիմնադրամ։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը