Գ.Եգանյան. «Հատուկ գործողություններ չեն ձեռնարկվում եզդիական համայքնում արտագաղթը կանխելու համար»
Եզդիական համայնքի ներկայացուցիչ Սաշիկ Սուլթանյանը հունիսի 7-ին «Հեռանկար» կենտրոնում տեղի ունեցած «Արտագաղթի և ներգաղթի խնդիրները Հայաստանում» թեմայով սեմինարի ընթացքում բարձրացրեց ազգային փոքրամասնությունների շրջանակում արտագաղթի հարցը:
Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից նա հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ազգային փոքրամասնությունների շրջանակում արտագաղթը կանխելու համար, և արդյոք Իրաքի 600 եզդի, ովքեր ուզում էին գալ Հայաստան, եկան, ինչպե՞ս դասավորվեց նրանց ապագան այստեղ:
-Հատուկ գործողություններ չեն ձեռնարկվում եզդիական համայքնում արտագաղթը կանխելու համար: Իսկ ինչ վերաբերվում է Իրաքի եզդիների ներգաղթին, ապա ինձ 3 ընտանիք դիմեց, բայց, ցավոք, նրանք արտագաղթեցին Հայաստանից: Այստեղ պայմանները վատ են, իսկ Եվրոպայում՝ ավելի լավ: Բայց ես և իմ աշխատողները շատ սրտացավ էինք նրանց նկատմամբ: Ափսոսում եմ, որ նրանք արտագաղթեցին»,-ասել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Աղբյուրը՝ «Vesti.am»