Տնտեսական

07.06.2016 15:13


Հնարավո՞ր է՝ արտագաղթը քիչ լիներ

Հնարավո՞ր է՝ արտագաղթը քիչ լիներ

Հունիսի 7-ին «Հեռանկար» կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Արտագաղթի և ներգաղթի խնդիրները Հայաստանում» թեմայով, որին մասնակցեցին քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ և այլք: Քննարկման ժամանակ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության անդամ և «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Հովսեփյանը հետաքրքրվել է՝ եթե պետությունը անկախացումից հետո գաղափարախոսական առումով լուրջ աշխատանք տաներ ժողովրդի հետ, հնարավո՞ր է, որ արտագաղթը քիչ լիներ: Հարցին ի պատասխան՝ Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասել է.

-Բոլոր ազգերն էլ դիմում են միգրացիայի, սակայն Հայաստանում կա միգրացիայի լրացուցիչ գործոն: Ես այն անվանում եմ էթնոհոգեբանական գործոն: Պատմականորեն այնպես է ստացվել, որ հայը ծնվել է գաղթականի ցուպը ձեռքին: Այո, պետությունը պետք է գաղափարախոսական առումով որոշակի աշխատանքներ կատարեր և կատարել է, պարզապես շատ դժվարին ժամանակներ էին, և գուցե բացթողումներ են եղել:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը