Կենդանաբանական այգում ինտերնետ ծանոթությունների ծառայություն են ստեղծել օրանգուտանների համար
Ինտերնետային ծանոթությունները լայն տարածում են գտել ոչ միայն մարդկանց շրջանում, այլ նաև կենդանիների։ Գերմանական «Վիլհելմա» կենդանաբանական այգու աշխատակիցները Շտուտգարտում կազմակերպել են օրանգուտանների համար տեսագրությունների միջոցով ծանոթանալու ծառայություն։ Դրա միջոցով արդեն 2 կապիկ գտել է իր իրական սերը։ Այս մասին հաղորդում է «NBC4»–ը։
Կենդանաբանական այգու ներկայացուցիչները նպատակ են դրել զուգընկերներ գտնել Կոնի և Սինթի էգ օրանգուտանների համար։ Նրանց ցույց են տվել տեսագրություն ազատ որձ կապիկների մասին։ Տեսագրությունը նայելու արդյունքում 2 էգ կապիկն էլ ընտրել է Գեմպ անունով արու օրանգուտանին, որն ապրում է Բելգիայի կենդանաբանական այգիներից մեկում։
Որոշել են Սինթիի և Գեմպի համար հանդիպում կազմակերպել։ Սինթիին տեղափոխել են Բելգիայի «Փարի Դայզա» կենդանաբանական այգի։
«Մեզ համար չափազանց հետաքրքիր է՝ արդյոք նրանք կսիրահարվե՞ն երկրորդ հայացքից»,– ասել է կապիկների հետ աշխատող կենսաբան Մարիաննա Հոլթքեթերը։
Ընդ որում, Կոնին էլ առանց սիրեցյալի չի մնալու։ Նրան ուզում են ծանոթացնել Համբուրգի կենդանաբանական այգու կապիկներից մեկի հետ։

7оr.am