Լրահոս

08.12.2009 15:52


Ողջամիտ ժամկետն է՝ որքան արագ, այնքան լավ

Ողջամիտ ժամկետն է՝ որքան արագ, այնքան լավ

ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ՄԱԱ-ում «7օր»-ին ասել է, որ Էրդողան-Օբամա հանդիպումը հիմնականում պետք է դիտարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների ենթատեքստում։ Նաև, ըստ պատգամավորի, ԱՄՆ-ի համար տարածաշրջանում էական խնդիրներից մեկն էլ հայ-թուրքական հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորումն է։

Թե կոնկրետ ո՞րն է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետը,  Ա. Զաքարյանը չի նշել՝ ասելով. «Որքան արագ, այնքան լավ»։ 

Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին ՀՀԿ պատգամավորը կողմ է, քանի որ կարծում է, որ այդպիսով Հայաստանի համար տարածաշրջանում,  գերտերությունների և միջազգային կազմակերպությունների հետ նոր որակի հարաբերություններ կառուցելու, քաղաքական նոր ռեսուրսների հնարավորություն է ընձեռվում, անվտանգության նոր միջավայր է ստեղծվում տարածաշրջանում, հեռահաղորդակցության նոր հնարավորություն է բացվում.

-Դա նաև ևս մեկ քայլ և հնարավորություն է հայ-թուրքական արդեն իսկ ուղիղ հարաբերությունների միջոցով հասնել նրան, որ և՛ միջազգային հանրությունը, և՛ Թուրքիան, թուրքական հասարակությունը գիտակցի Ցեղասպանության խարանը, որ պետք է ինչ-որ ժամանակ դրա  մասին բարձրաձայն խոսել, ընդունել այդ փաստը և դատապարտելու միջոցով նաև հետագայում կանխարգելել նմանատիպ բոլոր ոճրագործությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը