Տնտեսական

06.06.2016 16:32


120 հազարից ավելի եկամուտ ունեցողների հարկային բեռը կծանրանա (տեսանյութ)

120 հազարից ավելի եկամուտ ունեցողների հարկային բեռը կծանրանա (տեսանյութ)

Եկամտային հարկի փոփոխություններով պայմանավորված ցածր եկամուտներ ստացողների համար հարկային բեռը համեմատաբար թեթևանալու է, իսկ բարձր եկամուտներ ունեցողների պարագայում՝ հարկային բեռը կծանրանա: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել հարկային նոր օրենսգրքի նախագիծը, որն ուժի մեջ է մտնելու 2018-ից:

Ներկայիս օրենքով մինչև 120 հազար դրամ եկամուտ ունեցողները հարկվում են 24.4 %-ով, 120 հազարից 2 մլն եկամուտ ունեցողները 26 % են վճարում, իսկ 2 միլիոնից ավելի եկամուտ ունեցողները հարկվում են 36%-ով: Հարկային օրենսգրքի առաջարկվող նախագծով եկամտային հարկը մինչև 120 հազար դրամ ստացողների համար դառնալու է 23 % (այժմ՝ 24.4 % է), երկրորդ հատվածի շեմը իջեցվելու է՝ 120 հազարից 1 մլն դրամ (ներկայիս օրենքով 120-ից 2 մլն է) և այն դառնալու է 28 % (26 %): 1 միլիոնից ավելի եկամուտ ունեցողների համար հարկման դրույքաչափը կդառնա 33 %, իսկ 2 միլիոնից ավելի եկամուտ ունեցողների դեպքում դրույքաչափն իջնելու է 36-ից՝ 33 %-ի:

-Եթե զուտ թվային հաշվարկ իրականացնենք, ապա մինչև 200 հազար դրամ եկամուտ ունեցողների պարագայում հարկային բեռը կթեթևանա, իսկ 200 հազար դրամից ավելի աշխատանքային եկամուտ ստացողների պարագայում՝ հակառակը,-նշել է Կ. Խաչատրյանը:

Օրինակ՝ 2.5 մլն եկամուտ ունեցողը ներկայիս օրենքով հարկվում է 698 հազար դրամով, իսկ նոր օրենքով՝ պետք է հարկվի 769 հազար դրամով:

Մանրամասները՝ Vesti.am տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը