ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի սխալվում նա, ով չի գործում։ Ի՞նչ սխալներ է թույլ տվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախաձեռնած Հայաստանը։ «7օր»-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն այսօր ասել է.
-Հայ-թուրքական հարաբերություններում սխալներ չունենք։ Ուղղակի յուրաքանչյուր նոր սկսվող գործընթացում միշտ պետք է կարողանալ հաշվարկելի դարձել ողջ գործընթացը և հնարավորինս խուսափել ապագայի հնարավոր սխալներից։
Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀԿ պատգամավորը չի ժխտել, որ քաղաքական և տնտեսական համակարգերում սխալներ կան, սակայն նշել է, որ դրանք կառավարման ընթացակարգային և շտկման ենթակասխալներ են.
-Ռազմավարական, մարտավարական առումով առայսօր մեր քաղաքական համակարգում և Հանրապետական կուսակցության կողմից ստանձնած իշխանության տարիներին խոշոր հաշվով սխալներ չեն եղել։ Փա՛ռք Աստծո։
ՀՀԿ պատգամավոր. «Հայ–թուրքական հարաբերություններում սխալներ չունենք»
ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի սխալվում նա, ով չի գործում։ Ի՞նչ սխալներ է թույլ տվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախաձեռնած Հայաստանը։ «7օր»-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն այսօր ասել է.
-Հայ-թուրքական հարաբերություններում սխալներ չունենք։ Ուղղակի յուրաքանչյուր նոր սկսվող գործընթացում միշտ պետք է կարողանալ հաշվարկելի դարձել ողջ գործընթացը և հնարավորինս խուսափել ապագայի հնարավոր սխալներից։
Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀԿ պատգամավորը չի ժխտել, որ քաղաքական և տնտեսական համակարգերում սխալներ կան, սակայն նշել է, որ դրանք կառավարման ընթացակարգային և շտկման ենթակա սխալներ են.

7or.am