Աշխարհ

06.06.2016 13:10


Գերմանացի պատգամավորներին սպառնում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

Գերմանացի պատգամավորներին սպառնում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

Բոլոր այն 11 խորհրդարանականները, որոնց նախնիները ներգաղթել են Գերմանիա Թուրքիայից, էլեկտրոնային փոստով և կապի այլ միջոցներով անհայտ անձանցից սպառնալից նամակներ են ստանում։

Թուրքական ծագում ունեցող Բունդեսթագի պատգամավորները բողոքել են սպառնալիքների դեմ, որոնք ստանում են Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար։ Գերմանիայի Կանաչների կուսակցությունից պատգամավոր Օզքան Մութլուն կատարվածը որակել է «իր ծավալներով աննախադեպ սպառնալիք»։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։

Գերմանական «Zeit» պարբերականը ենթադրում է, որ սպառնալիքների առիթ է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գրառումը «Twitter»–ում։ Նա տեղադրել է Բունդեսթագի 11 պատգամավորներին մեկ ֆոտոկոլաժում՝ լուսանկարը մակագրելով՝ «Դավաճաններ»։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը