Կայացվել է 1.21մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.05-03.06.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.21մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել 1.58մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 1046.19հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 172.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ Արմավիրի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար Շիրակի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 230.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 324.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ » ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 37.5կգ /158 հատ/ սիգ տեսակի ձուկ, որը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 31.0կգ /83 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 10,5կգ /15 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 7.5կգ /21 հատ/ «սիգ » տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ: Առգրավվել է 3 հատ խեցգետնաորսիչ, իսկ առգրավված 3.5կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 3 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց:
Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 6.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 86.5կգ /277 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ և 3.5կգ խեցգետին: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,4մլն.դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն