Վալերիայի երեխաները ցնցող մանրամասներ են պատմել հոր կողմից ծաղրուծանակի ենթարկվելու մասին (տեսանյութ)
«Ռուսական նոր սենսացիաներ» ծրագրի եթերում երգչուհի Վալերիայի երեխաները՝ Աննան, Արտեմին և Արսենին, առաջին անգամ բացահայտ պատմել են՝ ինչպես են դաժանորեն ծաղրուծանակի ենթարկվել հոր՝ ռուս կոմպոզիտոր և պրոդյուսեր, Վալերիայի նախկին ամուսին Ալեքսանդր Շուլգինի կողմից։
Պարզվել է՝ նա ձեռք է բարձրացրել ոչ միայն կնոջ վրա, այլև երեխաների, որոնք դեռ շատ փոքրիկ էին։ Երգչուհու միջնեկ տղան՝ Արտեմին, պատմել է, որ հայրը սկսել է ծեծել իրեն դեռևս 7 ամսականում։Մեկ տարեկանում տղային տարել են տատիկի մոտ՝ փրկելու սեփական հորից։
Նշվում է, որ Շուլգինը բուսակեր էր և բոլորին ստիպում էր իր նման սնվել, այդ պատճառով աճող երեխաներին ծածուկ էին մսեղեն տալիս։ Իսկ դստերը՝ Աննային, նա ստիպում էր պաղպաղակ ուտել, թեև աղջիկը դրանից ալերգիա ուներ։ Աննան նաև պատմել է՝ ինչպես է մի անգամ հայրն իրեն գիշերանոցով փողոց վտարել այն բանի համար, որ նա չի լվացել ատամները։ Բայց ամենացնցողն այն պատմությունն էր՝ ինչպես է հայրը փոքրիկ Արտեմիին գցել շան վանդակը, երբ տղան սրտխառնոց է ունեցել անմիջապես մեքենայում։ Զարմանալի չէ, որ երրորդ երեխան՝ Արսենին, նման հորից գաղտնի պայմաններում է ծնվել։ Վալերիան և Շուլգինն ամուսնալուծվել են 2002–ին։
Վալերիայի երեխաները ցնցող մանրամասներ են պատմել հոր կողմից ծաղրուծանակի ենթարկվելու մասին (տեսանյութ)
«Ռուսական նոր սենսացիաներ» ծրագրի եթերում երգչուհի Վալերիայի երեխաները՝ Աննան, Արտեմին և Արսենին, առաջին անգամ բացահայտ պատմել են՝ ինչպես են դաժանորեն ծաղրուծանակի ենթարկվել հոր՝ ռուս կոմպոզիտոր և պրոդյուսեր, Վալերիայի նախկին ամուսին Ալեքսանդր Շուլգինի կողմից։
Պարզվել է՝ նա ձեռք է բարձրացրել ոչ միայն կնոջ վրա, այլև երեխաների, որոնք դեռ շատ փոքրիկ էին։ Երգչուհու միջնեկ տղան՝ Արտեմին, պատմել է, որ հայրը սկսել է ծեծել իրեն դեռևս 7 ամսականում։ Մեկ տարեկանում տղային տարել են տատիկի մոտ՝ փրկելու սեփական հորից։

7or.am