Էրդողանը Ֆրանսիային և Գերմանիային մեղադրել է Աֆրիկայի ժողովուրդների ցեղասպանության մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիային մեղադրել է Ռուանդայի, Գերմանիային՝ Նամիբիայի զանգվածային ջարդերի մեջ։ Այս մասին հայտնում է «Lenta»–ն՝ NTV–ին հղումով։
«Ո՞վ է կանգնած Ռուանդայի ջարդերի հետևում։ Ֆրանսիան։ Բայց այդ մասին ընդունված չէ խոսել»,–ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլի Սաբահաթթին Զաիմի անվան համալսարանում։
Մեկնաբանելով գերմանական Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը՝ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիան, բացի Հոլոքոսթից, մեղավոր է նաև Նամիբիայի 100 հազ մարդու սպանության մեջ։
«Ներկայումս մենք խնդիր չունենք մեր պատմության հետ։ Մեր պատմության մեջ չի եղել որևէ կոտորած. այն գթասրտության և կարեկցության պատմություն է»,–հավելել է Էրդողանը։
Հունիսի 4–ին էլ Էրդողանը հայտարարել էր, որ հայկական հարցն այլ երկրների կողմից օգտագործվում է Անկարայի վրա ճնշում գործադրելու համար։

7or.am