Սաուդյան Արաբիան իջեցրել է նավթի գները Եվրոպայի համար, բարձրացրել՝ ԱՄՆ–ի
«Saudi Aramco»ընկերությունը որոշում է կայացրել նվազեցնել նավթի գները Եվրոպայի համար և բարձրացնել՝ ԱՄՆ–ի։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։
Նշվում է, որ ԱՄՆ–ի համար բարելի գինը բարձրացել է 10 ցենտով, Եվրոպայի հյուսիսարևմտյան մասի համար նվազել է 35 ցենտով, Միջերկրական ծովի երկրների համար՝ 10 ցենտով։ Բարելի գինը 35 ցենտով բարձրացել է նաև Մերձավոր Արևելքի երկրների համար։
Պարբերականը նկատում է՝ որոշ պետությունների համար գների նվազումը կապված է այն բանի հետ, որ Իրանը փետրվարից վերականգնել է նավթի մատակարարումները Եվրոպային։ Նշվում է, որ իրանական նավթի արտահանումը Եվրոպա ներկայումս հասել է օրական 400 հազ բարելի։
Սաուդյան Արաբիան իջեցրել է նավթի գները Եվրոպայի համար, բարձրացրել՝ ԱՄՆ–ի
«Saudi Aramco» ընկերությունը որոշում է կայացրել նվազեցնել նավթի գները Եվրոպայի համար և բարձրացնել՝ ԱՄՆ–ի։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։

7or.am