Լրահոս

08.12.2009 13:05

296 քաղաքացի դարձել է պատահարի զոհ

Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ մայրաքաղաքում յուրաքանչյուր օր կազմվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ 1000-1500 արձանագրություն:
2009թ.-ի առաջին 11 ամիսների տվյալներով՝ արձանագրվել է 610 հազար 626 ճանապարհային երթևեկության խախտման դեպք:

Երևանի ճանապարհային ոստիկանության պետի ներկայացմամբ այս տարի գրանցվել է 1850 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 296 քաղաքացի, վիրավորվել՝ 2576 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։