Թուրքիայում սուզորդ–զբոսաշրջիկներին գրավելու համար ինքնաթիռ են խորտակել (լուսանկար)
Էգեյան ծովում՝ Կուշադասիի ափերին, Թուրքիայի իշխանությունները «Airbus A300» են խորտակել։ «Daily Sabah»–ը գրում է, որ այդպիսով ծրագրվում է նպաստել տարածաշրջանում ջրասուզության զարգացմանը և գրավել սուզորդ–զբոսաշրջիկների ուշադրությունը։
Ինքնաթիռը, որի երկարությունը 54 մետր է, իսկ թևերի բացվածքը՝ 44, տեղի իշխանությունները գնելեն 93 հազ. դոլարով։
«Ակնկալում ենք, որ սա կգրավի տարեկան 250 հազ. զբոսաշրջիկի, ինչպես ներքին, այնպես էլ՝ օտարերկրյա։ Այս նախագծի շնորհիվ Կուշադասին հաջողությամբ կկարողանա փակել ամառային շրջանը նվազագույն կորուստներով»,–ասել է քաղաքապետ Չերչիօղլուն։
Սա զբոսաշրջիկներին գրավելու համար ինքնաթիռ խորտակելու առաջին դեպքը չէ։ Ավելի փոքր չափերով օդանավեր են ջրի տակ իջեցվել նաև Անթալիայի Քաշ և Քեմեր քաղաքների շրջանում։
Թուրքիայում սուզորդ–զբոսաշրջիկներին գրավելու համար ինքնաթիռ են խորտակել (լուսանկար)
Էգեյան ծովում՝ Կուշադասիի ափերին, Թուրքիայի իշխանությունները «Airbus A300» են խորտակել։ «Daily Sabah»–ը գրում է, որ այդպիսով ծրագրվում է նպաստել տարածաշրջանում ջրասուզության զարգացմանը և գրավել սուզորդ–զբոսաշրջիկների ուշադրությունը։
Ինքնաթիռը, որի երկարությունը 54 մետր է, իսկ թևերի բացվածքը՝ 44, տեղի իշխանությունները գնել են 93 հազ. դոլարով։

7or.am