Vesti.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ծաղկաձորում ընթանում է «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա Տնտեսական ֆորումը, որի հիմնական թեմաներն այս տարի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսության ոլորտների զարգացման հնարավորություններն են: Նախատեսվում էր, որ ֆորումին կմասնակցեն նաև Ղազախստանի, Ղրղզստանի հանրապետությունների ներկայացուցիչները:
Vesti.am-ի այն հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված այդ երկրների պատվիրակությունների բացակայությունը, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն ասել է.
-Հստակ պատճառ չկա և կոնկրետ մերժում էլ չունենք: Մեր կողմից բոլոր երկրների ներկայացուցիչները հրավիրվել են: Բիզնեսում քաղաքականություն կա, բայց այն մակարդակի չէ, որպեսզի առևտրաարդյունաբերական պալատներն ու գործարարները միմյանց հետ չհամագործակցեն: Հայաստանը պետք է հարթակ լինի ԵԱՏՄ անդամ պետությունների համար և նրանք պետք է մեր հարթակը ճիշտ օգտագործեն որպես կամուրջ Իրանի և Վրաստանի հետ բիզնես-համագործակցության համար: Հուսով եմ՝ հաջորդ անգամ բոլոր երկրներից պատվիրակություններ կունենանք:
Բիզնեսում քաղաքականություն կա, բայց…

Աղբյուրը՝ Vesti.am