Բեռլինն ու Անկարան անջատվեցին պատմությանը տված գնահատականով (տեսանյութ)
Ստամբուլում ոստիկանների հսկողության տակ է առնվել Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանը, որը շրջապատել են թուրք ծայրահեղականները՝ վիրավորական լոզունգներ վանկարկելով։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։
Գերմանիայի Բունդեսթագի կողմից «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» անվանումով բանաձևի ընդունումը Անկարան որակել է «խայտառակություն, պատմական սխալ ու բեկումնային պահ թուրք–գերմանական հարաբերություններում»։
Աղբյուրը նշում է՝ Թուրքիայի ցասումնալից հռետորաբանությունը հասավ այնտեղ, որ այդ երկրի արդարադատության նախարարը Գերմանիային հիշեցրեց Երրորդ ռեյխի գազային խցիկների մասին։
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձեց հանգստացնել իր գործընկերներին՝ հիշեցնելով հին բարեկամության, տնտեսական կապերի և Գերմանիայի թուրքական սփյուռքի մասին։
Վերջինի մասին հիշեց նաև նոր թուրք վարչապետը՝ ընդգծելով, որ 3,5 մլն թուրք ընտրողներն այժմ հստակ գիտեն՝ ում դեմ են քվեարկելու։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։
7or.am