Համացանցում հատակին պառկած բժիշկների լուսանկարը վիրուսային է դարձել (լուսանկար)
Համացանցում վիրուսային լուսանկար է տարածվել, որում Ֆունձյան նահանգի չինացի բժիշկներն ուժասպառ ընկած են վիրահատարանի հատակին։
Ինչպես տեղեկացնում է «Soulpost.ru»-ն, հիվանդի մոտ ախտորոշել են անևրիզմա և հեմանգիոբլասթոմա, և մեկ վիրահատության ընթացքում անհրաժեշտ էր լուծել այդ երկու խնդիրը: Արդյունքում՝ բժիշկները իրականացրել են 32-ժամյա վիրահատություն, որը մեկնարկել է շաբաթ առավոտյան՝ ժամը 8:30-ին, և ավարտվել կիրակի օրը երեկոյան:
Թեև վիրահատության ընթացքում բժիշկները հերթով 2-ժամանոց ընդմիջում էին անում, սակայն հաջող վիրահատությունից հետո ուժասպառ ընկել են հատակին:

7or.am