Լրահոս

08.12.2009 12:53

Արմեն Ջիգարխանյանին շտապ հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Ջիգարխանյանին շտապ հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Ջիգարխանյանին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի նա վերականգնվի վերջերս տարած սրտի կաթվածից։

Ինչպես Ա. Ջիգարխանյանի թատրոնի տոմսավաճառը, КП-ին փոխանցել  է, որ «նա մի փոքր վատ է զգացել իրեն։ Բայց եթե ինչ-որ վատ բան լիներ, ապա մեզ դրա մասին կհայտնեին։ Ջիգարխանյանի մոտ բարձրացել է շաքարը, այդ իսկ պատճառով նա պլանային ստուգում է անցնում։ Տանը, թե հիվանդանոցում, չգիտեմ։ Բայց կիրակի եկել էր աշխատանքի, անձամբ եմ նրան տեսել»։ ԽՍՀՄ ժողովրդական դերասանի ընկերներից մեկը նշել է, որ Ջիգարխանյանի հիվանդանոց տեղափոխվելը պայմանավորված է սովորական գերհոգնածությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։