Աշխարհ

04.06.2016 19:48


Երեխային թողել են փողոցում՝ ոտքը կապելով քարին. պատճառը չափազանց հուզիչ է

Երեխային թողել են փողոցում՝ ոտքը կապելով քարին. պատճառը չափազանց հուզիչ է

Ուշագավ լուսանկար է հայտնվել համացանցում, որն առաջին հայացքից վրդովեցնում է, սակայն երբ իմանում ես իրականությունը, չես կարող թաքցնել հուզմունքդ:

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքի փողոցներից մեկում արված լուսանկարում պատկերված է՝ ինչպես է 1,3 տարեկան Շիվանի անունով աղջկա ոտքը կապված ծանր քարին, և փոքրիկը ստիպված է ամբողջ օրն անցկացնել դրսում՝ 40 աստիճան տաքության պայմաններում: Սակայն խնդիրը երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքը չէ:

Բանն այն է, որ, ինչպես տեղեկացնում է «Soulpost.ru»-ն, Շիվանիի ծնողները շինարար են և աշխատում են մոտակայքում գտնվող շինհրապարակում: Օրական ընդամենը 4 դոլար վաստակող ամուսինները չունեն բարեկամներ, ովքեր կկարողանային խնամել փոքրիկ Շիվանիին, ով, ի տարբերություն իր 5-ամյա եղբոր, դեռ չի հասկանում ճանապարհից և մեքենաներից սպառնացող վտանգը: Այդ իսկ պատճառով, երեխայի անվտանգությունից ելնելով, ծնողները ստիպված են կապել երեխայի ոտքը ծանր քարին, որպեսզի նա մնա այնտեղ, որտեղ նրան թողել են, մինչև ծնողները կավարտեն իրենց աշխատանքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը