Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը։ Բռնցքամարտիկի մամուլի խոսնակը ներկայացրել է նրա հայտարարությունը.
«Ես` բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, հպարտ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
Մենք` Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի:Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը և հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում` նաև ռինգը:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կանխելու է ցեղասպանական նոր ոճրագործություններ և պարարտ հող է նախապատրաստելու ազգերի մերձեցման համար:
Միշտ և ամենուր հպարտանում եմ, որ հայ եմ, այսօր կրկնակի հպարտ եմ, քանի որ պետությունը, որտեղ բնակվում եմ` Գերմանիան, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև»:
Արթուր Աբրահամը՝ Բունդեսթագի որոշման մասին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը։ Բռնցքամարտիկի մամուլի խոսնակը ներկայացրել է նրա հայտարարությունը.
«Ես` բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, հպարտ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
Մենք` Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը և հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում` նաև ռինգը:

7or.am