Աշխարհ

04.06.2016 18:43


Հունգարիայում գերեզման փորելու մրցույթ է անցկացվել (լուսանկար)

Հունգարիայում գերեզման փորելու մրցույթ է անցկացվել (լուսանկար)

Հունգարիայի Դեբրեցեն քաղաքի մեծությամբ երկրորդ գերեզմանատանը գերեզման փորելու ավանդական մրցույթն է անցկացվել։ Այս մասին հայտնում է «Ռեյթերը»։

18 մասնակից խումբ՝ բաղկացած 2–ական մարդուց, պետք է բահով 200 սմ երկարությամբ, 80 սմ լայնությամբ և 160 սմ խորությամբ գերեզման փորեր։ Հաղթողներին դա իրագործելու համար կես ժամից էլ քիչ է պահանջվել։ Այժմ նրանք կարող են մասնակցել գերեզման փորելու միջազգային առաջնությանը, որին մասնակցելու են Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի «ակումբները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը