Աշխարհ

04.06.2016 10:55


«Iron Maiden»–ի օդանավը ստվերել է Մերկելի և Օլանդի ինքնաթիռները (լուսանկար)

«Iron Maiden»–ի օդանավը ստվերել է Մերկելի և Օլանդի ինքնաթիռները (լուսանկար)
Ցյուրիխի օդանավակայանում արված լուսանկարը, որում պատկերված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և բրիտանական «Iron Maiden» ռոք խմբի ինքնաթիռները, արագ տարածվել է սոցցանցերում օդանավերի չափերի պատճառով։

Օգտատերերն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ երաժիշտների օդանավը մի քանի անգամ իր չափերով գերազանցում է եվրոպական պետությունների առաջնորդների ինքնաթիռները։

«Հարգելի՛ ուղևորներ, մեր թռիչքը մի քանի րոպեով ուշանում է, քանի որ Անգելա Մերկելի ինքնաթիռը լռվել մնացել է մեր շարժիչներից մեկում»,– լուսանկարը մեկնաբանել է օգտատերերից մեկը։

«Iron Maiden»–ը Շվեյցարիա է մեկնել՝ համերգի, Մերկելն ու Օլանդն էլ այնտեղ են ժամանել երկաթուղային թունելի բացմանը մասնակցելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը