Համայնքների խոշորացում. պետք է սկզբում տնտեսական հիմք ապահովել
–Մեր ժողովրդի մտածելակերպն այնպիսին է, որ մենք հատուկ վերաբերմունք ունենք գյուղի և գյուղի պահպանման նկատմամբ: Տնտեսության ոտքը գյուղն է, և մենք պետք է հենվենք դրա վրա,- այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին:
Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ պետք է սկզբում տնտեսական հիմք ապահովել, նոր անցնել խոշորացման քաղաքականություն մշակելուն:
Նա նաև նկատել է, որ կան գյուղեր, որոնք որոշ հակադրություններ ունեն, և գյուղերը միավորելը կարող է նույնիսկ հոգեբանական իմաստով բարդություններ առաջացնել:
-Պետք է հաշվի առնվեն մարդկանց մտածելակերպը, նիստուկացը, սովորույթները, որպեսզի զարգացումները ներդաշնակ լինեն,-նկատել է Վազգեն Սաֆարյանը:

Աղբյուրը՝ Vesti.am