Աշխարհ

03.06.2016 15:25


Աճուրդի է հանվել Ուիթնի Հյուսթոնի հարսանեկան զգեստը (լուսանկար)

Աճուրդի է հանվել Ուիթնի Հյուսթոնի հարսանեկան զգեստը (լուսանկար)

Ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հարսանեկան զգեստն ու այլ իրեր աճուրդի են հանվել։ Այս մասին հայտնում է «ET Online»–ը։ «Marc Bauer» բրենդի այդ զգեստով երգչուհին 1992–ին ամուսնացել է Բոբբի Բրաունի հետ։

Լոտերի թվում կան նաև մրցանակներ՝ «Billboard Award»–ի, «American Music Award»–ի, «Գրեմմիի» անվանակարգերի վերաբերյալ հավաստագրեր, ոսկյա զարդեր, հագուստ, անձնագիր և պլաստիկ քարտեր։

Այդ բոլոր իրերը հնարավոր է ձեռք բերել հունիսի 24–25–ին կայանալիք աճուրդում։ Վաճառքով զբաղվում է «Heritage Auctions»–ը։ Սպասվում է, որ սակարկություններից ստացված ընդհանուր հասույթն առնվազն 500 հազ դոլար կկազմի։

Հիշեցնենք՝ Հյուսթոնը մահացել է 2012–ի փետրվարին՝ 48 տարեկան հասակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը