Աշխարհ

03.06.2016 20:10


Ամերիկուհին հարևանուհուց գնած սառնարանում մարդկային մարմին է գտել

Ամերիկուհին հարևանուհուց գնած սառնարանում մարդկային մարմին է գտել

Ամերիկուհին հարևանուհուց 30 դոլարով գնած սառնարանում մարդկային մարմին է գտել։

«newsru.com»–ի փոխանցմամբ՝ վաճառողը խնդրել է անմիջապես չբացել սառցախցիկը՝ նշելով, որ դրա պարունակությունը կգան ու կտանեն եկեղեցական դպրոցի աշակերտները։

Սակայն երեք շաբաթ անց, երբ այդպես էլ չեն եկել պարունակության հետևից, ամերիկուհին բացել է սառցախցիկն ու ահաբեկված 911 է զանգահարել։ Ժամանած ոստիկանները հաստատել են, որ սառնարանում մարդկային մարմին կա։

Պարզվել է՝ դրանում սառնարանի նախկին տիրուհին է, որին սառցախցիկում է տեղավորել սեփական դուստրը։ Հայտնի է, որ նա անհետացել էր 2015–ին, սակայն, «NBC News»–ի փոխանցմամբ, կնոջ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. նա մահացել է բնական մահով։

Ոստիկանությունը հետախուզման մեջ է հայտարարել «անակնկալով» սառնարան վաճառած հարևանուհուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը