Հիանալի կազմվածքը պահպանած հղի Մեգան Ֆոքսը կիսվել է ապագայի վերաբերյալ իր պլաններով (լուսանկարներ)
Հոլիվուդյան աստղ, 30-ամյա Մեգան Ֆոքսը, ով սպասում է իր երրորդ երեխային, ABC-ի հաղորդավար Ջիմմի Քիմելի հետ զրույցում կիսվել է ապագա պլաններով և հղիության ընթացքի մանրամասներով։
Հիանալի կազմվածքը պահպանած Մեգանը պատմել է, որ նույնիսկ հղիության ընթացքում շարունակում է ինտենսիվորեն մարզվել՝ զբաղվելով յոգայով, պիլատեսով և նույնիսկ ուժային վարժություններ կատարելով։ Բացի այդ, նա հետևում է «կանաչ» սննդակարգին և նախընտրում գյուղական մրգերն ու բանջարեղենը։
Ֆոքսն ամուսնու՝ Բրայան Օսթին Գրինի հետ փորձում է հետևել իր ներքին զգացումներին։ Այսպես, օրինակ, նրա կարծիքով դեռ մոր արգանդում գտնվող երեխան ցանկացել է նոր տուն տեղափոխվել, և ամուսնական զույգը որոշել է տեղափովել Լոս Անջելեսի այլ հատված։
Դերասանուհին վստահ է, որ իր երրորդ երեխան Իլոն Մասկից և Վերներ ֆոն Բրաունից ոչ պակաս հանճար է լինելու։ Բացի այդ, Ֆոքսը որոշել է ժամանակավորապես դադարեցնել նկարահանումներն ու այլ նախագծերը և ողջ ժամանակը նվիրել իր երեխաներին։ Իսկ ապագայում աստղը ցանկանում է ռեժիսուրայով զբաղվել, քանի որ, իր կարծիքով, ունի անհրաժեշտ բոլոր հատկությունները։
«Ես հիանալի կինո կնկարեմ, քանի որ ունեմ բոլոր անհրաժեշտ հատկությունները։ Ես արագաշարժ եմ, լավ ռեակցիա ունեմ, հեռատես եմ։ Բացի այդ, առաջինը, ինչը պետք է սովորի կին-պրոդյուսերը՝ լինել ուժեղ և կարողանալ իր տեսակետն առաջ տանել, իսկ ես դրա հետ ոչ մի խնդիր չունեմ», - ասել է Ֆոքսը։

7or.am