Մեկնաբանություն

03.06.2016 09:45


Ինչ են առաջարկում իշխանությունները

Ինչ են առաջարկում իշխանությունները

Գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի շոկային հարցազրույցից հետո իշխանությունների ոչ ադեկվատությունն ու ոչ կոմպետենտությունն ավելի ակնհայտ դարձան:

Բ26-ը սկզբում մարտի նետեց հաստիքային ստատուսչիների ու արտահաստիքային ֆեյքերի «բանակը», բայց դրանք «ընկան անհավասար մարտում», հերթական անգամ փչացան ու անցան խոր ընդհատակ:

Հետո եկավ երկու խոսնակներին «խուրդելու» ժամանակը: Մեկը «խուրդվում» և իդիոտի ֆունկցիա է կատարում ԼՂՀ-ից (շատերը պարզեցին, որ սա անհավասարակշիռ և հիստերիկ անձնավորություն է, ով մարտական բեղերը փոխարինել է ազգային-ազատագրական թրաշով, բայց մնացել է նույն իդիոտը), մյուսը «թունդ ընդդիմադիր» «Հայկական ժամանակի» էջերում է կատարում նախագահականից իջեցրած «մարտական» առաջադրանքը՝ իր անմիջական ղեկավարի թիկունքում խաղեր տալով:

Մեզ մնում է միայն արձանագրել, որ նախագահական պալատում բովանդակային ասելիք չունեն և չեն կարող ընդդիմախոսել Բաբայանին:

Նախագահականին կից, բայց տարբեր գերատեսչություններում հանգրվանած խոսնակների միջոցով այնպիսի բացատրություններ են ներկայացվում, որ պարզապես ծիծաղելի է:

Պարզվում է՝ Տիգրան Սարգսյանի դեմագոգիկ բառապաշարը խոր արմատներ է գցել պետական կառավարման համակարգում:

Տխրահռչակ նախկին վարչապետն արտագաղթին տվել էր «աշխատանքային միգրացիա» փաղաքշական անվանումը և դրական էր գնահատում, որ «Հայկական աշխարհը» համալրվում է (բա մնան հեղափոխությո՞ւն անեն): Հիմա սրանք նույն այդ ոճով հայտարարում են, որ ապրիլյան բախումների արդյունքում հայկական կողմը ոչ թե ռազմավարական դիրքեր է զիջել, այլ «ժամանակավոր մանևր» արել:

Սերժ և Տիգրան Սարգսյանների ներքին քաղաքականության արդյունքում 2008-ից հետո Հայաստանից «աշխատանքային միգրանտ» դառնալու հայտ ներկայացրեց շուրջ 300 հազար մարդ և համալրեց «Հայկական աշխարհի» շարքերը:

Դե, իսկ ապրիլյան «ժամանակավոր մանևրի» հետևանքով մենք լուրջ դիրքեր ենք զիջել, որի հետևանքով Թալիշի բնակիչները դարձել են փախստականներ:

Ու որպեսզի այսպիսի «մանևրները» պարբերաբար չկրկնվեն, և մենք «մանևրելով» չհասնենք Երևան, անհրաժեշտ է պաշտպանական (և ոչ միայն պաշտպանական) ռազմավարության լուրջ փոփոխություն: Սամվել Բաբայանը հենց այդ փոփոխություններն է առաջարկում:

Իսկ ի՞նչ են առաջարկում հանրությանն իշխանությունները: Դատելով որոշ հայտարարություններից՝ առաջարկում են համակերպվել ստեղծված վիճակի հետ և ուրախանալ, քանզի կարող էր ավելի վատ լինել (բացի այդ՝ առաջարկվում է նաև համակերպվել համատարած թալանի հետ): Սա՛ է նրանց առաջարկի էությունը, ինչը, բնականաբար, անընդունելի է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը