Աշխարհ

02.06.2016 17:46


Քյոսայան. «Ցեղասպանության ճանաչումը չի անդրադառնա Գերմանիա–Թուրքիայի հարաբերությունների վրա»

Քյոսայան. «Ցեղասպանության ճանաչումը չի անդրադառնա Գերմանիա–Թուրքիայի հարաբերությունների վրա»

Հայտնի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը կարծում է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված՝ հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ոչինչ չի պարտավորեցնում, և այն պարզապես լուսավորված պետության ակտ էր։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Նա նաև նշել է, որ այդ քայլը չի անդրադառնա Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա։

«Թուրքիայի կամ Էրդողանի, կամ էլ վարչապետի կողմից քաղաքական հայտարարություններից բացի՝ այլ հետևանքներ չեն լինի։ Դա մեծ քաղաքականություն է»,–ասել է ռեժիսորը։

Նա նաև հավելել է, որ այսքան տարի Թուրքիային չեն ընդունում ԵՄ, քանի որ այդ երկիրը չի ընդունում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը