Տնտեսական

02.06.2016 17:17


ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկումը կիրականացնի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը

ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկումը կիրականացնի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ըստ որի՝ 2016թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ-ում շահագործվող ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկումը կիրականացնի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը` սահմանելով սպասարկման տարբերակված գներ հարկ վճարողների տարբեր խմբերի համար:

Կառավարությունից հայտնում են, որ մասնավորապես՝ նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը կսահմանվի մինչև 3600 դրամ` ներառյալ ԱԱՀ, նախորդ տարվա արդյունքներով 115.0 մլն դրամից մինչև 500 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ մինչև 3000 դրամ` ներառյալ ԱԱՀ, գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) հաշվառված և գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) տեղադրված մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը կսահմանվի մինչև 900 դրամ` ներառյալ ԱԱՀ, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված և սահմանամերձ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար սահմանամերձ գյուղերում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումն կիրականացվի անվճար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը