Կիրո Մանոյան. «Մեր ընդդիմախոսները կա՛մ չեն ուզում հասկանալ մեր ասածը, կա՛մ ձևացնում են, թե չեն հասկանում»
-Նորույթնայնէ, որ առաջինանգամԹուրքիայիվարչապետըհրապարակավընդունելէ, որարձանագրություններումնախապայմաններչկան. այն,ինչնամիսներշարունակպնդումէինհայկականկողմըևմիջնորդերկրները,- մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը՝ «7օր»-ին ասել էրՀայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ ԷդուարդՇարմազանովը։
Անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակի այս հայտարարությանը՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշել է.
-Մեր ընդդիմախոսները կա՛մ չեն ուզում հասկանալ մեր ասածը, կա՛մ ձևացնում են, թե չեն հասկանում։ Մենք չենք ասել, թե արձանագրություններում նախապայմաններ կան։ Արձանագրությունները Թուրքիայի նախապայմանները բավարարո՛ւմ են։Թող ա՛յդ մասին ասեն, թե չկա,- «7օր»-ին ասել է Կ. Մանոյանը՝ ավելացնելով, որ հայ-թուրքական արձանագրություններում Թուրքիայի 3 նախապայմաններից 2-ը՝ Թուրքիայի սահմանների ճանաչում և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցում, բավարարվում են, իսկ 3-րդ նախապայմանը՝ կապված Լեռնային Ղարաղաղի հակամարտության կարգավորման հետ, բավարվում է առկա գործընթացով։
Կիրո Մանոյան. «Մեր ընդդիմախոսները կա՛մ չեն ուզում հասկանալ մեր ասածը, կա՛մ ձևացնում են, թե չեն հասկանում»
-Նորույթն այն է, որ առաջին անգամ Թուրքիայի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան. այն, ինչն ամիսներ շարունակ պնդում էին հայկական կողմը և միջնորդ երկրները,- մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը՝ «7օր»-ին ասել էր Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակի այս հայտարարությանը՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշել է.
-Մեր ընդդիմախոսները կա՛մ չեն ուզում հասկանալ մեր ասածը, կա՛մ ձևացնում են, թե չեն հասկանում։ Մենք չենք ասել, թե արձանագրություններում նախապայմաններ կան։ Արձանագրությունները Թուրքիայի նախապայմանները բավարարո՛ւմ են։ Թող ա՛յդ մասին ասեն, թե չկա,- «7օր»-ին ասել է Կ. Մանոյանը՝ ավելացնելով, որ հայ-թուրքական արձանագրություններում Թուրքիայի 3 նախապայմաններից 2-ը՝ Թուրքիայի սահմանների ճանաչում և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցում, բավարարվում են, իսկ 3-րդ նախապայմանը՝ կապված Լեռնային Ղարաղաղի հակամարտության կարգավորման հետ, բավարվում է առկա գործընթացով։
7or.am