Աշխարհ

02.06.2016 17:05


Մերկել. «Գերմանիայի կառավարությունը մտադիր է նպաստել Թուրքիայի և Հայաստանի երկխոսությանը»

Մերկել. «Գերմանիայի կառավարությունը մտադիր է նպաստել Թուրքիայի և Հայաստանի երկխոսությանը»

Գերմանիայի կառավարությունը մտադիր է նպաստել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության հաստատմանը, նաև՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանման հարցով։

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևը։

«Գերմանիային ու Թուրքիային շատ բան է կապում»,– նշել է նա՝ հիշեցնելով, որ ԳԴՀ–ում թուրքական արմատներով մոտ 3 մլն մարդ է ապրում։

«Դրա համար էլ ես և Գերմանիայի ողջ կառավարությունը մտադիր ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն հաստատելու հարցում»,–ասել է Մերկելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը