Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է դատապարտել Բունդեսթագի որոշումը
Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություն այսօր Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը դատապարտող համատեղ հայտարարություն կտարածի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ թուրքական ԶԼՄ–ին հղումով։
Հիշեցնենք, որ այսօր Բունդեսթագում պատգամավորները գրեթե միաձայն ընդունեցին«101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» անվանումով բանաձևը: Գերմանիան պաշտոնապես ճանաչեց «ցեղասպանություն» տերմինը։ Բանաձևին դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ։
Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է դատապարտել Բունդեսթագի որոշումը
Հիշեցնենք, որ այսօր Բունդեսթագում պատգամավորները գրեթե միաձայն ընդունեցին «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» անվանումով բանաձևը: Գերմանիան պաշտոնապես ճանաչեց «ցեղասպանություն» տերմինը։ Բանաձևին դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ։
7or.am