Աշխարհ

02.06.2016 14:34


Հայ ցուցարարները հավաքվել են Բունդեսթագի շենքի առաջ (տեսանյութ)

Հայ ցուցարարները հավաքվել են Բունդեսթագի շենքի առաջ (տեսանյութ)

Բեռլինում Բունդեսթագի շենքի առաջ մի խումբ մարդիկ հավաքվել են, որտեղ մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը։

RT–ի փոխանցմամբ՝ Հայաստանի, Հունաստանի և մի շարք այլ երկրների դրոշներ պարզած ցուցարարները «Ճշմարտության շղթա» են կազմել՝ կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։

Աղբյուրը հիշեցնում է՝ 1915–ին Օսմանյան կայսրության տարածքում իրականացված ցեղասպանությանը զոհ գնացին հարյուր հազարավոր մարդիկ, հիմնականում՝ քրիստոնյաներ՝ հայեր, արամեացիներ, ասորիներ և Պոնտոսի հույներ:

«Նրանց ճակատագիրը զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների, արտաքսման և ցեղասպանությունների օրինակ է, որն այդքան սարսափելի կերպով բնորոշում է 20-րդ դարը»,- նշվում է Գերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը վայելող բանաձևում։

Ավելի վաղ էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսնակը հաղորդել էր, որ կանցլերը համաձայն է իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հետ, որ Օսմանյան կայսրության տարածքում հայերի կոտորածը պետք է «ցեղասպանություն» անվանվի, բայց չի մասնակցելու այդ հարցի վերաբերյալ քվեարկությանը «այլ պաշտոնական գործերի պատճառով»։

«Նա ասել է ինձ, որ համակարծիք է իր խորհրդարանական խմբի հետ»,- «Agence France-Presse»–ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Մերկելի խոսնակ Քրիստիան Վիրցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը