Բունդեսթագում հայկական բանաձևի ընդունման դեպքում Անկարան կարող է հետ կանչել Բեռլինից իր դեսպանին
Թուրքիայում ուշադիր հետևում են Գերմանիայի դաշնային խորհրդարանում (Բունդեսթագ) Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ կապված զարգացումներին, որպեսզի դիվանագիտական ճակատում պատասխան գործողությունների անցնեն:
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման դեպքում 2 երկրների հարաբերություններում լուրջ ճգնաժամ կառաջանա։ Այդ պարագայում Անկարայի առաջին քայլը կլինի Գերմանիայից իր դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուին հետ կանչելը։ Օրակարգում կգա նաև Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին Թուրքիայի արտգործնախարարություն հրավիրելու և նոտա ներկայացնելու հարցը:
Աղբյուրը հիշեցրել է, որ ցեղասպանության հետ կապված օրինագիծը Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունվել է դեռևս 2005 թվականին, սակայն այն ժամանակ չի կիրառվել «ցեղասպանություն» եզրույթը` հայ-թուրքական երկխոսությանը չվնասելու նկատառումներով:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Գերմանիայի խորհրդարանում կքննարկվի այսօր` հունիսի 2-ին, տեղի ժամանակով ժամը 11:10-ին (Երևանի ժամանակով 13:10): 1 ժամ 5 րոպե տևելիք քննարկունից հետո կսկսվի քվեարկությունը:

Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Haberturk»–ին հղումով։

«ermenihaber.am»