Գերմանիան այսօր կարող է պաշտոնապես ճանաչել «ցեղասպանություն» տերմինը
Գերմանիայի Բունդեսթագում այսօր՝ հունիսի 2–ին, քվեարկության է դրվելու «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» բանաձեւը, որի արդյունքրում Գերմանիան կարող է պաշտոնապես ճանաչել «ցեղասպանություն» տերմինը։ Նախագծի քննարկումը կսկսվի տեղի ժամանակով 11:10-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն եւ զարգացում» (AKP), «Ժողովրդա–հանրապետական» (CHP) եւ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը դատապարտող հայտարարություն են արել, որում ասվում էր. «Բունդեսթագում հայկական բանաձեւի անցկացումը վտանգելու է թուրք–գերմանական դաշնակցական եւ բարեկամական հարաբերությունները»։
Հայտնի է, որ հակահայկական այդ հայտարարության տակ չէր ստորագրել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»։
Գերմանիայի խորհրդարանում հունիսի 2-ին քվեարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալմեկնաբանություններ էր արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրք առաջնորդը նշել էր՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաստիացրել է, «թե իրենց հնարավորության սահմաններում ամեն ինչ կանեն, որպեսզի բանաձևը օրակարգից դուրս գա»՝ ընդգծելով, թե Թուրքիան «Հայոց ցեղասպանություն» կոչվող խնդիր չունի, և այդ առումով իրենք հանգիստ են:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Գերմանիայում ավելի քան 3 մլն թուրք է բնակվում, և ընդգծել, որ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը երկու երկրների հարաբերությունների վրա, Թուրքիայի նախագահը պատասխանել էր.
«Եթե Գերմանիան ընկնի այս թակարդը, ապա վնաս կկրեն երկու երկրների դիվանագիտական, տնտեսական, առևտրական, քաղաքական և ռազմական հարաբերությունները (քանի որ մենք համատեղ նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ենք): Կարծում եմ, որ նրանք այս ամենը հաշվի կառնեն»:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ, ամեն դեպքում, կայացվելիք որոշումը միջազգային օրենքի շրջանակներում որևէ կերպ չի կարող պարտավորեցնել Թուրքիային:
Նշենք, որ բանաձևի քննարկումներին հնարավոր կլինի հետևել նաև օնլայն հեռարձակմամբ՝ www.bundestag.de կայքում:
Գերմանիան այսօր կարող է պաշտոնապես ճանաչել «ցեղասպանություն» տերմինը
Գերմանիայի Բունդեսթագում այսօր՝ հունիսի 2–ին, քվեարկության է դրվելու «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» բանաձեւը, որի արդյունքրում Գերմանիան կարող է պաշտոնապես ճանաչել «ցեղասպանություն» տերմինը։ Նախագծի քննարկումը կսկսվի տեղի ժամանակով 11:10-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն եւ զարգացում» (AKP), «Ժողովրդա–հանրապետական» (CHP) եւ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը դատապարտող հայտարարություն են արել, որում ասվում էր. «Բունդեսթագում հայկական բանաձեւի անցկացումը վտանգելու է թուրք–գերմանական դաշնակցական եւ բարեկամական հարաբերությունները»։
Հայտնի է, որ հակահայկական այդ հայտարարության տակ չէր ստորագրել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»։
Գերմանիայի խորհրդարանում հունիսի 2-ին քվեարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ մեկնաբանություններ էր արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

7or.am