Լեհաստանի ԶԼՄ-ն հրապարակել է «երեքձեռքանի» առաջին տիկնոջ լուսանկարը (լուսանկարներ)
Ուշագրավ լուսանկար է հայտնվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որում Լեհաստանի նախագահի կինը՝ Ահատա Դուդան, պատկերված է երրորդ ձեռքով։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին», լուսանկարը, որը հրապարակվել էր նախագահ Անջեյ Դուդայի ֆեյսբուքյան էջում, արված էր Նորվեգիա այցից հետո։
Լուսանկարում առաջին տիկինը զբոսնում է այգում՝ կնոջ և տղամարդու ուղեկցությամբ։ Ագատա Դուդայի ձեռքերից մեկը ներքև է պարզած, իսկ մյուսով նա բռնել է իր վերարկուից։ Սակայն երևում է նաև երրորդ ձեռքը, որը, ինչպես ենթադրել են համացանցի օգտատերերը, հայտնվել է անհաջող ռետուշի արդյունքում։
Նախագահի կանցելարիումի մամուլի ծառայության ղեկավար Մարեկ Մագերովսկին ստիպված է եղել մեկնաբանել տարօրինակ լուսանկարը՝ հայտարարելով, որ երրորդ ձեռքը պատկանում է անվտանգության բյուրոյի աշխատակցուհուն, որն ուղեկցում էր առաջին տիկնոջը։
Որպես ապացույց՝ Մագերովսկին լուսանկարների շարք է հրապարակել՝ կոչ անելով «gazeta.pl» պարբերականին, ով առաջիններից մեկն է հրապարակել տարօրինակ լուսանկարը և ռետուշի մասին վարկածը, հրապարակել լուսանկարների շարք, որում երևում է նաև անվտանգության աշխատակցուհին։
«Չենք արհամարհի նաև ներողությունները», - «Թվիթթեր» միկրոբլոգի իր էջում գրել է Մագերովսկին։
Պարբերականը, ի դեպ, կատարել է մամուլի ծառայության ղեկավարի խնդրանքը։

7or.am