Աշխարհ

02.06.2016 09:55


ՌԴ ՌՏՈւ–ն ԻԼԻՊ–ի ևս մի նավթագործարան է պայթեցրել (տեսանյութ)

ՌԴ ՌՏՈւ–ն ԻԼԻՊ–ի ևս մի նավթագործարան է պայթեցրել (տեսանյութ)

Սիրիայում անցած օրվա ընթացքում հրադադարի խախտման 5 դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։ Դամասկոսում «Ջեյշ ալ–Իսլամի» գրոհայիններն ականանետերով գնդակոծել են զինվորականների դիրքերը։

Այդ ընթացքում ռուս օդաչուներին կրկին հաջողվել է հարված հասցնել ԻԼԻՊ–ի տնտեսությանը. Հասեկե նահանգում նավթամշակող գործարան է ոչնչացվել։ Սու–34–ը հարվածներ է հասցրել նավթի ամբարներին, որոնց արդյունքում շարքից դուրս են եկել տեխնոլոգիական սարքավորումները, գործարանում հրդեհ է բռնկվել, նավթամթերքն էլ այրվել է։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ՌԴ ՌՏՈւ–ն ԻՊ նավթային մի շարք օբյեկտներ է ոչնչացրել Էթ–Թաուրայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը