Լրահոս

08.12.2009 11:38


Դավութօղլու. «Ղարաբաղյան հակամարտությունը Օբամա-Էրդողան հանդիպման ամենահիմնական թեման էր»

Դավութօղլու. «Ղարաբաղյան հակամարտությունը Օբամա-Էրդողան հանդիպման ամենահիմնական թեման էր»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է դեկտեմբերի 7-ին կայացած ԱՄՆ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպման արդյունքները։ Trend գործակալությանը տված հարցազրույցում Դավութօղլուն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը Օբամա-Էրդողան հանդիպման ամենահիմնական թեման էր։ «Թուրքիայի հանար կարևոր է որպեսզի Օբամայի վարչակազմը կենտրոնանա այս խնդրի վրա։ Ես մի քանի անգամ ասել եմ և ցանկանում եմ կրկնել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նպաստել և նպաստելու է նրան, որ ղարաբաղյան հիմնահարցը պահպանվի միջազգային հարթակներում։ Մեր ջանքերը հենց դրան են ուղղված»,-ասել է Դավութօղլուն։

Այս խորագրի վերջին նյութերը